ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայելու նիշը

Հայելու նիշը
26.06.2012 | 13:41

Հունիսի 26-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,46 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 3 սմ-ով:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հունիսի 26-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 4,22 խմ վայրկյան է, Գավառագետինը` 3,69 խմ/վրկ, Մասրիկինը` 1,89 խմ վայրկյան, և Ձկնագետի հզորությունը` 0,12 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հունիսի 19-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 110 միլիոն 439 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հունիսի 18-24-ին) հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի նվազումներ, Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 1սմ-ով:

Դիտվել է՝ 8304

Մեկնաբանություններ